
Բիրմինհամում Crufts շների ցուցահանդեսը քաոսով է ավարտվել այն բանից հետո, երբ ուղիղ եթերում ցուցադրվող պարգևատրման արարողության ժամանակ մրցասպարեզ են վազել անհայտ անձինք: Միջադեպի տեսահոլովակը Twitter-ում հրապարակել է Ռայան Լավ օգտատերը:
«Դրամա Crufts-ում. անվտանգության ծառայությունն ստիպված էր ներխուժողին վանասազերծել այն բանից հետո, երբ ընտրվեց հաղթողը «Շոուի լավագույնը» կատեգորիայում: Տեսեք, թե ինչ արագ է պահապանը բռնում «ռազմավարը»,- գրում է նա: Տեսահոլովակում երևում Է, թե ինչպես է շնով կինը դուրս գալիս պարգևատրման արարողություն: Այնուհետև նրա կողքով վազում են անհայտ անձը և պահապանները: Այդ պահին նա ինքնաբերաբար գրկում է սանին և հեռանում անվտանգ տեղ:
Ինչեպս հայտնել է The Independent-ը, դա բողոքի ակցիա էր, որի պատասխանատվությունն ստանձնել է «Մարդիկ հանուն կենդանիների հետ բարոյական վարվեցողության» (PETA) կազմակերպությունը: Հանդիսասրահից նկարահանված և YouTube-ի PETA UK օգտահաշվում հրապարակված տեսահոլովակում երևում է, որ բողոքավորները եղել են երկուսը՝ տղամարդ և կին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: