Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիազը մտադիր է ավարտել իր կարիերան կինեմատոգրաֆում: Այդ մասին գրել է Metro-ն: Ինչպես նշում է հրատարակությունը, դերասանուհու որոշման մասին հայտնել է նրա ընկերուհին՝ Սելմա Բլերը:
Նա պատմել է, որ լանչի ժամանակ աղջիկները քննարկել են «Լավիկը» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Դիազը: Հենց այդ ժամանակ էլ նա խոստովանել է, որ չի պլանավորում նկարահանվել կինոյում և ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ամուսնու՝ Good Charlotte խմբի մասնակից Բենջի Մեդդենի հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել Դիազի հղիության մասին: Ինչպես հայտնել են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները, «ամենից շատ նա ցանկանում է մայրանալ, և երեխա ունենալը նրան իրապես երջանիկ կդարձներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: