
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` սպառողական ապրանքների վտանգավորության մասին Եվրոպայի արագ ծանուցման համակարգի տարածած զեկույցի համաձայն այդ խաղալիքը վտանգ է ներկայացնում երեխաների համար, քանի որ հեշտությամբ փոքր մասերի է բաժանվում: Առանձնահատուկ վտանգավոր են ճանաչվել լույսով սպիներները, քանի որ փորձագետների կարծիքով դրանց կոճակային մարտկոցը կուլ տալու դեպքում կարող է երեխայի կերակրափողի և աղիքների այրվածքների հանգեցնել: Երեխաները կարող են սպիներներով խաղալ միայն ծնողների հսկողության տակ, որոնք նախքան խաղալիքը գնելը պետք է ուշադիր զննեն այն: