Իտալիայի Versace աշխարհահռչակ նորաձևության տան ղեկավար Դոնատելլա Վերսաչեն 1843 հանդեսում հրապարակված հարցազրույցում հայտարարել է հագուստ և աքսեսուարներ ստեղծելիս բնական մորթու օգտագործումից հրաժարվելու որոշման մասին: «Մորթի՞: Ես այլևս դրան չեմ մասնակցում:
Ես չեմ ցանականում սպանել կենդանիներին նորաձևություն ստեղծելու համար: Դա ճիշտ գործելակերպ չէ»,- ասել է Վերսաչեն: Ավելի վաղ Michael Kors և Jimmy Choo նորաձևության բրենդներն են հայտարարել համանման որոշման մասին՝ համալրելով նորաձևության այն տների ցուցակը, որոնք հրաժարվել են մորթուց: Դրանց թվում են արդեն Armani-ն, Calvin Klein-ը, Hugo Boss-ը, Ralph Lauren-ը և Gucci –ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: