Ինչ եք ցանկանում ուտել. պատասխանը կհուշի, թե ինչը չի բավականացնում օրգանիզմին
Advertisement 1000 x 90

Ինչ եք ցանկանում ուտել. պատասխանը կհուշի, թե ինչը չի բավականացնում օրգանիզմին

Justcoolidea.ru կայքը գրում է, որ օրգանիզմն անձամբ է հուշում, թե ինչի կարիք ունի։ Կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել այդ նշաններին։

  • Եթե շոկոլադ եք ուզում, նշանակում է՝ մագնեզիումի կարիք ունեք։ Մագնեզիում պարունակում են ընդեղենը, սերմերը, լոբազգիները։
  • Եթե հաց եք ուզում, նշանակում է՝ օրգանիզմն ազոտի պակաս ունի։ Ազոտ պարունակում է սպիտակուցներ ունեցող սնունդը՝ միս, ընդեղեն։
  • Եթե քաղցր եք ուզում, նշանակում է՝ գլյուկոզայի պակաս ունեք։ Դրա աղբյուրներն են մեղրը, քաղցր բանջարեղենը, մրգերը, հատապտուղները։
  • Եթե յուղոտ մթերք եք ցանկանում, նշանակում է՝ կալցիումի պակաս ունեք։ Կալցիումի աղբյուրներն են բրոկոլին, պանիրը, քունջութը, լոբազգիները։
  • Եթե պանիր եք ուզում ուտել, նշանակում է՝ չեն բավականացնում կալցիումն ու ֆոսֆորը։ Դրանք պարունակում են բրոկոլին, կաթը, կաթնաշոռը։
  • Եթե ապխտած մթերք եք ցանկանում ուտել, նշանակում է՝ օրգանիզմը խոլեստերինի կարիք ունի։ Այն պարունակում են ավոկադոն, կարմիր ձուկը, ընդեղենը։
  • Եթե թթու մթերք եք ցանկանում ուտել, նշանակում է՝ օրգանիզմը վիտամին C-ի կարիք ունի։ Այս վիտամինը պարունակում են կիտրոնը, կիվին, բրյուսելյան կաղամբը, ելակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը