Lyft-ը և Magna International-ը բազմամյա համաձայնագիր են կնքել ապարատային և ծրագրային համակարգերի համատեղ ֆինանսավորման և մշակման մասին, որոնք անհրաժեշտ են անվարորդ ավտոմոբիլների արտադրության համար: Ինչպես ասված է ընկերությունների հաղորդագրության մեջ, Magna-ն նաև 200 միլիոն դոլար կներդնի Lyft-ի կապիտալում: Այսպիսով, Lyft-ի ֆինանսավորման վերջին փուլը թույլ է տվել ընդհանուր առմամբ 1,7 միլիարդ դոլար ներգրավել, գրում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունները համատեղ կօգտագործեն այդ համագործակացության շնորհիվ ստեղծված ինտելեկտուալ սեփականությունը: Ըստ որում Magna-ն կկարողանա նոր տեխնոլոգիաները վաճառել ավտոմոբիլներ արտադրողներին:
Lyft-ը Uber-ի հիմնական մրցակիցն է ԱՄՆ-ում տաքսու պատվերի շարժական հավելվածների շուկայում: Magna International-ն ավտոբաղադրիչների խոշորագույն արտադրողն է Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: