Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ տևական ժամանակ առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2-ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։ Tert.am Life-ն այս ֆիլմի մասին խոսել է Իննայի հետ։
Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։
Մշտապես փորձությունների կիզակետում հայտնվող դերասանուհուն այս անգամ «դժբախտ պատահարն» այցելել է նկարահանման վերջին օրը։ «Իհարկե, պատահարներն ինձնից անպակաս են, ցավոտ, բայց ուրախ ու հիշարժան։ Նկարահանման վերջին օրը խաղընկերս ՝ Էդգար Իգիթյանը, ռազմական հեռադիտակով պատահմամբ շատ ուժեղ հարվածեց քթիս… Հիշում եմ, որ ցավից գալարվում էի գետնին՝ հողերի մեջ, ժողովրդի լեզվով ասած` «աչքերիս դեմը սևացել էր»։ Անձնակազմը ևս վախեցել էր, խառնաշփոթ ստեղծվեց։ Պարադոքս է, բայց պատահարն իմ հիշողություններում որպես ջերմ ու զավեշտալի իրողություն է տպվել»,- ժպիտով հիշեց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am