Չինաստանի Ան Կի (An Qi) ազգային հեռուստաշոուի մասնակից աղջիկը «Ես հաղթող եմ» շոուում ռեկորդ է սահմանել աղանդերն արագ ուտելու ցուցանիշով: Եթերի դրվագով տեսագրությունը Facebok-ում հրապարակված է China Plus News հեռուստաընկերության էջում: Ինչպես գրել է Daily Mail-ը, տեսահոլովակի հերոսուհին Չինաստանում աստղ է դարձել:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է աղջիկը հաշված վայրկյաններում ուտում ամբողջ քաղրավենիքը: Ի տարբերություն իր մրցակցի, որը կծում է բամբակի կտորները, նա այն ոլորում է ձեռքերով և մատներով խցկում բերանը:
Չինաստանի Weibo սոցիալական պլատֆորմում տեսահոլովակը հավաքել է 7 միլիոն դիտում: Շատ օգտատերերի ապշեցրել է ոչ թե բամբակն ուտելու արագությունն, այլ հույզերի բացակայությունն աղջկա դեմքին: