Լոնդոնի բարերից մեկում պատրաստում են ոսկու փշուրներ ցանած և ուտելի ադամանդներով զարդարված կոկտեյլ՝ 100 ֆունտ ստեռլինգ արժեքով: Տեսանյութում ցուցրադրված է.թե ինչ տեսք ունի կոկտեյլը:
Բարը գտնվում է Չելսիում և կոչվում է The Bletchley bar, դրա ինտերիերները ոգեշնչված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներով:
«Գևորգ VI թագավոր» կոչվող շքեղ ըմպելիքը պատրաստվում է կես ժամում՝ երեք տեսակի լիկյորներով ջինի հիման վրա: Սառեցումից հետո կոկտեյլը ծածկվում է մասկարպոնեի փրփուրով, ոսկե շոկոլադով, ուտելի ադամանդներով եւ կարամելով: