Պարտուգալիայում անցկացված շոկոլադի միջազգային փառատոնի ժամանակ ցուցադրել են աշխարհի ամենաթանկ շոկոլադը: Այս մասին հաղորդել է The Portugal News կայքը:
Քաղցրավենիքի արժեքը 7727 եվրո է: Այն պատված է 23 կարատ ոսկով:
Աղբյուրի փոխանցմամբ`հրուշակագործ Դանիել Գոմեշը քաղցրավենիքի ստեղծման համար ավելի քան մեկ տարի աշխատել է: Այն թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 1000 հատ: Յուրաքանչյուր կոնֆետ պահվում է հատուկ տուփում, որը պատրաստված է սև ծառի փայտից և պատված է Swarovski քարերով:
Շոկոլադն արդեն ուղարկվել է Անգոլա, Արաբական Էմիրություններ, Արգենտինա, ինչպես նաև Ռուսաստան: