
Lamborghini ընկերությունը Cervélo Cycles- ի հետ համատեղ թողարկել են սպորտային հեծանիվ և այն անվանել են P5X։Հեծանիվը նախաֆեսված է 3 տարբեր սպորտաձևերում հանդես գալու համար։ Ի դեպ ներկայացնելուց անմիջապես հետո ընկերությունը հայտարարեց, որ այս հեծանիվը ամենազարգացածն ու լավագույնն է այս կարգի մեջ ամբողջ աշխարհում։ Ստեղծողները նաև հպարտորեն պարծենում էին նրանով, թե ինչպես են 180 ժամ հեծանիվը փորձարկել աերոդինամիկ խողովակի մեջ։
Գունազարդ դիզայնը անտարբեր չի թողնի ոչմեկին։ Հեծանիվը արտադրվելու է սահմանափակ քանակությամբ. 25 հատ ամեն խմբաքանակում, որոնցից մեկ հատի արժեքը լինելու է մոտավորապես Մինսկում մեկ սենյականոց բնակարանի գնին համարժեք։