Սաթի Սպիվակովան Instagram–ի իր էջում հրապարակել է «Օտար խաղեր» (1986) ֆիլմի նկարահանման հրապարակում արված լուսանկարը։ «Հիշողության գզրոցներից», – մակագրել է լուսանկարը Սպիվակովան։
Սաթիի բաժանորդներն արձագանքել են գրառմանը գոբանական մեկնաբանություններով` «անհավանական», «զտարյուն հայուհի», «ազնվազարմ հայուհի», «ինչպիսի աչքեր»։
«Հիմա հեռուստատեսությամբ ցուցադրում են այդ ֆիլմը։ Այն շատ արդի է բոլոր ժամանակների համար։ Ամեն ինչ փոխվում է, իսկ թեման (իրավիճակը, պահվածքը և այլն) մնում է նույնը, սակայն հիմա շատ քիչ են հարևան Կարոյի նման մարդիկ», – գրել է օգտատերերից մեկը։