Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Կարեն Կարապետյանին. lragir.am
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Կարեն Կարապետյանին. lragir.am

lragir.am-ը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին tert.am-ին տված հարցազրույցում, որը բաղկացած էր մեկ հարցից, դե ֆակտո պաշտոնանկ արեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն իհարկե 2014-ին ասել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն պարզունակ է մտածել, թե ամեն ինչ պետք է լուծվի միայն հավակնությամբ: Նա հայտարարել է, որ այդքան պարզունակ եւ անպատասխանատու չէ, որ արտաքին ու ներքին անվտանգության մեծ մարտահրավերների պարագայում առաջնորդվի միայն իր հավակնությամբ:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը գրեթե հայտարարել է, որ ապրիլի 17-ին վարչապետ կդառնա հենց ինքը, կամ այլ կերպ պարզ է, որ Կարեն Կարապետյանի վարչապետությանը մնացել է մեկ ամիս, եւ եթե այդ մասին հայտարարվում է գրեթե բաց տեքստով, ապա դա նշանակում է, որ դե ֆակտո Կարապետյանն այլեւս վարչապետ չէ: Թեեւ իհարկե հարաբերական է ասելը, թե նա վարչապետ էր մինչ այդ:

Ավելին, եթե Կարապետյանը դառնար վարչապետ, Սերժ Սարգսյանը գուցե չառաջադրվեր այդ պաշտոնի համար: Բայց, դա այլեւս երեւի թե անցած փուլ է, թեեւ Սերժ Սարգսյանը շարունակում է ձեռնպահ մնալ իր վարչապետության մասին ուղիղ հայտարարությունից: Այդուհանդերձ, նա հռչակում է նաեւ որպես վարչապետ իր գլխավոր առաքելությունը՝ երիտասարդ լիդերների ձեւավորումը կամ կազմավորումը, ընդ որում անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից:

Այդ խնդրում նրա հենարանը լինելու է բանակը, ինչը Սարգսյանը անշուշտ ոչ ուղղակի, սակայն բավական հստակ ակնարկեց նույն օրը ՊՆ օպերատիվ հավաքի ընթացքում ունեցած ելույթում: Սերժ Սարգսյանը փաստորեն ակնարկում է, որ պատրաստվում է դառնալ վերկուսակցական վարչապետ: Իհարկե նա ուղիղ իմաստով չի հայտարարում դա, այսպես ասած քաղաքագիտության կանոններին չհակասելու համար, առավել եւս, որ ինչ-ինչ ուժերի  քաղաքագիտության կանոններին հակասող հրապարակային մտադրությունները նա դիտարկում է որպես իր վարչապետության անհրաժեշտության փաստարկներից մեկը:

Բայց, Սարգսյանը միաժամանակ նաեւ փորձում է հնարավորինս տարանջատվել ՀՀԿ-ից, լավ պատկերացնելով, որ դա շահեկան դիրքավորում չէ: Նա այդ իմաստով հայտարարում է վերկուսակցական առաքելության, նոր լիդերների քաղաքական համակարգի ձեւավորման մասին:

Այդ խնդրում անշուշտ անհրաժեշտ է հենարան, հին համակարգի դիմադրությունը հաղթահարելու համար: Դա չի կարող լինել պատժիչ մեքենան, այսինքն հատուկ ծառայությունները, քանի որ տվյալ պարագայում խնդիրը հնարավոր դիմադրությունը պատժով հաղթահարելը չէ՝ դա կարող է առաջացնել հակազդեցություն եւ բերել կոլապսի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր