Վաչե Թովմասյանն առաջին անգամ ցույց է տվել 1 տարեկան դստերը` չնայած կինը դեմ էր (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վաչե Թովմասյանն առաջին անգամ ցույց է տվել 1 տարեկան դստերը` չնայած կինը դեմ էր

Դերասան Վաչե Թովմասյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում առաջին անգամ ցույց է տվել դստերը` Միային, թեև կինը` Գայանեն, դեմ էր։

Մեկ այլ տեսանյութով Վաչեն ցույց է տվել, թե ինչպես են կնոջ հետ խոսում այս թեմայով։ Գայանեն ասում է, որ իրենք պայմանավորվել էին, որ փոքրիկը կմեծանա և ինքը կորոշի` ուզո՞ւմ է լինել սոցցանցերում, թե՞ ոչ։

Վաչեն կնոջը հումորով է պատասխանում. «Բա, որ մեծանա ու ասի` ուզում էի, ի՞նչ ես անելու»։

Դերանասը նշում է, որ սոցցանցերում ներկայացնում է իր առօրյան, իսկ դուստրն իր առօրյայի կարևոր մասնիկն է։

life.tert.am