Մարտի 20-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հռչակել է որպես Երջանկության օր: Այս տոնի առիթով մենք որոշեցինք պարզել, թե ինչպես են ապրում Երջանկության նախարարություն ունեցող միակ երկրում՝ Բութանում:
Բութանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ կա Երջանկության նախարարություն: Բութանը գտնվում է Հիմալայներում, բնակչությունը մոտ 700 հազար է: Երկար ժամանակ այն փակ երկիր էր: Միայն 1971թ. ՄԱԿ-ում ընդգրկվելուց հետո նրա սահմանները բացվեցին զբոսաշրջիկների համար, որոնց այցելություններից էլ գոյանում է պետական եկամուտի հիմնական մասը:
Պաշտոնական կրոնը տանտրիկ բուդդայականությունն է: Հարցումների համաձայն՝ բնակչության միայն 3%-ն է իրեն համարում ոչ այնքան երջանիկ, մյուսները միանգամայն գոհ են իրենց կյանքից:
Այս երկրի առաջնահերթություններից մեկը երջանիկ լինելն է, երջանկությունն այստեղ ամրագրված է օրենքով: Ահա Երջանկության նախարարության հիմնական 4 դրույթները.
Առաջին դրույթը բնության պահպանությունն է: Գոյություն ունի հստակ տոկոս, որից քիչ անտառապատ տարածքները չպետք է լինեն: Դա պետք է կազմի 62%:
Երկրորդ դրույթը արդար իշխանությունն է: Չնայած Բութանը թագավորություն է և ղեկավարվում է թագավորի կողմից, բայց վարչապետին ընտրում է ժողովուրդը՝ արդարության սկզբունքով:
Երրորդ սկզբունքը ավանդույթների պահպանումն է: Բութանի քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ է հանձնել ավանդույթների իմացության քննություն:
Չորրորդ սկզբունքն ազատությունն է: Այստեղ գնահատվում է ազատությունը բոլոր հարաբերություննեում: Միայն ամուսնությունը ցանկալի է, որ կայանա բութանացիների միջև, սակայն այս հարցում էլ ազատություն է տիրում:
Որպեսզի ապահովեն իրենց երկիրը ոչ ցանկալի, նեգատիվ աուրայով ու տրամադրվածությամբ զբոսաշրջիկներից, բութանցիները օրենք են ընդունել, որը ազգությամբ ոչ բութանցուն պարտադրում է վճարել 250 դոլար 1 օր Բութանում անցկացնելու համար: