Աֆրիկայում գտել են մոտալուտ գլոբալ աղետի նշաններ
Advertisement 1000 x 90

Աֆրիկայում գտել են մոտալուտ գլոբալ աղետի նշաններ

Արևելա-աֆրիկյան բեկվածքում տեղի ունեցող երկրաբանական գործընթացները մոտ ապագայում կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Այդ տարածաշրջանում մայրցամաքը դանդաղ ճեղքվում է երկու մասի, ձևավորելով ճաքեր ու բեկվածքներ, որոնք սպառնում են տրանսպորտային ու քաղաքային ենթակառուցվածքին, հաղորդում է Indy100 պարբերականը:

Ինչպես կանխատեսում են գիտնականները, Աֆրիկայի արևելյան մասը վերջնականապես կանջատվի մայրցամաքից 3-4 մլն տարի անց: Այս գործընթացի հետ կապված երկրի կեղևի դեֆորմացիան բերել է երկրաբանական բեկվածքի առաջացմանը, որը ձգվել է մոտավորապես վեց հազար կմ՝ Լիբանանից Մոզամբիկ, ինչպես նաև Կարմիր ծով: Արագությունը, որով երկու սալերը (Նուբիական ու Սոմալիական) իրարից հեռանում են, կազմում է տարեկան 6-7 մմ: Ապագայում այդ վայրը կընկղմվի, իսկ Քենիան կվերածվի կղզու:

Ըստ երկրաբան Դեվիդ Ադեդեի, թեև բեկվածքը երկար ժամանակ մնացել է տեկտոնապես ոչ ակտիվ, երկրի կեղևում կարող են տեղի ունենալ ոչ մեծ շարժումներ, որոնք մակերեսին մեծ քանակությամբ ճաքերով գոտիներ կառաջացնեն: Ընդ որում, առատ անձրևները վատթարացնում են իրավիճակը, նպաստելով այլ անհարթությունների առաջացմանը: Այսպես, մարտի 19-ին խոշոր բեկվածքը հատել է Mai-Mahiu Narok քենիական ճանապարհը, որը հարկ է եղել շտապ նորոգել, սակայն այդ ժամանակավոր միջոցը չի փրկի նրան ավերածությունից:

Ապագայում իրավիճակը միայն կսաստկանա, նախազգուշացնում է գիտնականը: Արդյունքում տարածաշրջանում կտեղան տարերային աղետներ՝ մարդկանց կյանքին սպառնացող: Այդ պատճառով անհրաժեշտ է կազմել բեկվածքների գծերի քարտեզ, նոր ճաքերի գոյանալը կանխատեսելու և նոր շենքերի ու ինժեներական կառույցների շինարարության ժամանակ դա հաշվի առնելու համար:



Նման նյութեր