Այս 5 երկրներում ավելի լավ է կանայք չծնվեն. դուք կսարսափեք իմանալով, թե ինչու (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս 5 երկրներում ավելի լավ է կանայք չծնվեն. դուք կսարսափեք իմանալով, թե ինչու

Ամբողջ աշխարհում գնում է արյունարբու պատերազմ կանանց իրավունքների համար: Որոշ երկրներում հաջող, որոշ երկրներում՝ոչ: Մենք կպատմենք ձեզ այն 5 երկրների մասին, որոնցում ավելի լավ է կին չծնվել:

Աֆղանստան

Թալիբան իսլամական շարժումը ստեղծվել է 1994 թվականին Աֆղանստանի տարածքում և փաստացի կառավարել է երկրի մեծ մասը 1996-2001 թվականները: Այդ ընթացքում այն ստեղծել էր իսկական դժոխք կանանց համար:
Նրանց խոսքերով այդ ամենն արվում էր միայն կանաց իրավունքները և շահերը պաշտպանելու համար, սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն էր:
2002 թվականին Թալիբան շարժումը ոչնչացվել էր, սակայն կանանց իրավունքների վրա դա չազդեց: Աֆղանստանում ապրող կանանց 10-ից-9-ը ենթարկվել են ֆիզիկական կամ սեքսուալ բռնության: Կանանց կյանքի միջին տևողությունը 44 տարի է:

Նեպալ

Նեպալում ապրող կանայք շատ հաճախ ստիպված են զինվորագրվելու ինքնապաշտպանական ջոկատներին, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց ընտանիքները: Սովի պատճառով բազմաթիվ երեխաներ մահանում են 7-8 ամսական հասակում: Նեպալում տարածված է անչափահաս աղջիկների վաճառքը և վաղաժամ ամուսնությունները:

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում տարեկան մոտավորապես 400 000 կին ենթարկվում են սեռական բռնության, այսինքն՝ ամեն ժամ մոտավորապես 45 կին:
Մեծ աֆրիկական պատերզմից հետո զինված ահաբեկչական խմբերը մինչ հիմա հարձակվում և առևանգում են կանանց ամեն օր: Կանանց կյանքի միջին տևողությունն է 57 տարի:

Մալի

Մալիում աղջիկները ենթարկվում են սեռական օրգանների թլպատման: Նրանցից 50% ը այդ վիրահատությունից հետո մահանում է :Տարածված են նաև վաղաժամ ամուսնությունները տարիքով շատ ավելի մեծ տղամարդկանց հետ:

Սոմալի

Սոմալիի կանանց 95% ը բռնաբարության զոհ են դառնում 4-ից 11 տարեկան հասակում, իսկ կանանց 98%-ը ենթարկվում է թլպատման։
Քանի որ այդ վիրահատությունն անցնում է հակասանիտարական պայմաններում, կանանց մեծամասնությունը մահանում է մոտակա ամիսների ընթացքում:

blognews.am



Նման նյութեր