
Իհարկե նորաձևության գերիները իրենց թույլ չեն տա երկու օր նույն հագուստը կրել, սակայն նրանց դեպքում հարցը վերաբերում է միայն քմահաճույքին, իսկ իրականում կան իրեր, որոնք «հանգստի» կարիք ունեն: Հարցը վերաբերում է ինչպես հիգիենային, այնպես էլ նորաձևությանը:
Կրծքկալ
Կանանց խորհուրդ չի տրվում կրել նույն կրծքկալը երկու օր անընդմեջ, քանի որ էլաստիկ կտորը լայնանալու հատկություն ունի և ժամանակ է պետք, որպեսզի այն նորից նախկին ձևը ընդունի: Եթե նույն կրծքկալը անընդմեջ կրեք, ապա կարճ ժամանակ անց ստիպված կլինեք այն դեն նետել:
Կոշիկ
Շատ կոշիկներ ունենալը մեզանում թանկ արժե, սակայն ցանկալի է մեկ զույգից ավել ունենալ, որպեսզի հերթով կարողանաք հագնել: Կոշիկն էլ կրծքկալի նաման վերականգնվելու անհրաժեշտություն ունի: Բացի վերականգնվելուց այն ունի նաև մեր ոտքերի առողջության համար կարևոր նշանակություն, քանի որ նույն կոշիկը սեղմում է ոտքի նույն հատվածը ու ցավեցնում է այն:
Հետևեք այս խորհուրդներին և ձեր հագուստի պարագաները ավելի երկար ձեզ կծառայեն: