Վրացի քաղաքական և հոգևոր գործիչները կոչ են արել իշխանություններին միջամտել և շրջանառությունից հանել Թամար թագուհու և Մայր Վրաստանի պատկերներով պահպանակները։
«Աիիսա» վրացական ընկերության պահպանակները լուրջ աղմուկ են բարձրացրել հասարակության շրջանում, արտադրանքի տարածման «կրեատիվ մոտեցումը» դուր չի եկել քաղաքական գործիչներին և պատրիարքարանին։
«Սաքարթվելո» կուսակցությունը և պատրիարքարանն արդեն քննադատել են արտադրողներին, որոնք պահպանակների փաթեթների վրա պատկերել են քաղաքական գործիչների, այդ թվում` վրացական եկեղեցու կողմից սրբադասված անձանց պատկերները։
Մայր Վրաստանի պատկերը` պահպանակների փաթեթը
Վրացական «Աիիսա» ընկերությունը, որի հիմնադիրն Անանիա Գաչեչիլաձեն է, պահպանակներ է արտադրում 2017թ-ից։ Թամար թագուհու, Մայր Վրաստանի, քաղաքական գործիչների պատկերներով և եկեղեցական տոներին նվիրված արտահայտություններով փաթեթներն իսկական սկանդալ են բարձրացրել Վրաստանում։ Լուսանկարները կարելի է տեսնել ընկերության ֆեյսբուքյան էջում։
Օգտատերերը հատկապես կոշտ քննադատության են ենթարկել Թամար թագուհու և Մայր Վրաստանի պատկերներով պահպանակների լուսանկարները։
«Նույնիսկ ինձ պես աթեիստը գիտի, որ սրբերի հարցում չափն արդեն անցել են», — գրել է օգտատեր George Popkhadze-ն։
Օգտատերերը ընկերությանը հորդորել են չափավորել երևակայությունը։ Նրանց կարծիքով` ոչինչ, որ որոշ փաթեթների վրա պատկերված է Ստալինը, բայց վրացական սրբերի և մասունքների պատկերները բոլորովին անտեղի են։
Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչներին ապշեցրել է պահպանակ արտադրողների քայլը։ Նրանք արդեն հանդես են եկել «կրեատիվ» ընկերության հասցեին կոշտ հայտարարությամբ` պահանջելով, որ Վրաստանի իշխանություններն անհապաղ արձագանքեն։
«Աիիսա» ընկերության արտադրանքը
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am