Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում…
Advertisement 1000 x 90

Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում…

Արևածաղկի սերմերի վնասակարության մասին

Մեզնից ո՞վ չի սիրում արևածաղկի սերմեր: Այն իրավացիորեն կոչում են 21-րդ դարի թմրանյութ. եթե սկսում եք այն չրթել, չեք կարող կիսատ թողնել: Այս թեման հատկապես ակտուալ է ամռան սեզոնին, երբ զբոսանքն անհնար է առանց արևածաղկի սերմի:

Ենթադրվում է, որ այն օրգանիզմի համար շատ կարևոր տարրեր է պարունակում: Սա վերաբերում է միայն հում, ոչ թե խանութից գնված արևածաղկի սերմերին:

Ինչո՞վ են վնասակար խանութից գնված սերմերը

  • Առաջին հերթին այս մթերքը բավականին հարուստ է կալորիականությամբ, քանի որ 100 գ սերմը պարունակում է 520-540 կալորիա:
  • Բովելիս արևածաղկի սերմերը կորցնում են օգտակար տարրերի մեծ մասը, հատկապես դա վերաբերում է ճարպերին, որոնք ջերմային մշակում անցնելուց հետո վնասակար են դառնում օրգանիզմի համար:
  • Հիմնականում արևածաղկի սերմերը տարածվում են մայրուղիների ճանապարհների երկայնքով, որտեղ  թունավոր արտանետումներy շատ են, իսկ ֆերմերներն էլ մշակում են այն տարբեր թունաքիմիկատներով և պարարտանյութերով:
  • Շատ արտադրողներ անհրաժեշտ չեն համարում մինչ բովելը լվանալ սերմերը:
  • Բացի այդ` մարդկանց մեծամասնությունը սերմերը չրթում են սեղմելով ատամներով, ինչը շատ վնասակար է ատամի էմալի համար:

blognews.am