1. Տղամարդու մաշկը մի քանի անգամ դանդաղ է ծերանում՝ հյուսվածքներում առկա մեծ քանակությամբ կոլագենների շնորհիվ, որոնք ապահովում են բջիջներին անհրաժեշտ ճկունությունը, պաշտպանելով դեմքը կնճիռներից: Հենց այդ պատճառով, ուժեղ սեռը, առանց որևէ խոնավեցուցիչ միջոցների և սնուցող կրեմների զգալիորեն ավելի երիտասարդ է երևում իր հասակից:
2. Տղամարդկանց ավելի հեշտ է գցել ավելորդ քաշը՝ տեստոստերոնի բարձր մակարդակի շնորհիվ, որը արագացնում է նյութափոխանակությունը: Բացի դրանից, մկանային զանգվածի մեծ ծավալները օրգանիզմից պահանջում են հավելյալ էներգիայի ծախս, այնպես որ ընդունած կալորիաները գրեթե միշտ ծախսվում են ամբողջությամբ:
3. Եթե կինը հակված է քաշ հավաքելուն, դրա զգալի մասը հավաքվում է մաշկի տակ, կոնքերում և հետույքում: Տղամարդու մարմինը գերադասում է «պաշար» հավաքել որովայնի շրջանում, ինչի պատճառով տուժում են ներքին օրգանները, և ի հայտ է գալիս տխրահռչակ «գարեջրային որովայնը»:
4. Տղամարդիկ մեկ ու կես անգամ ավելի հաճախ են քրտնում, քան կանայք՝ մեծ քանակությամբ քրտնագեղձերի պատճառով, որոնց շնորհիվ մարմինը ազատվում է տոքսիններից: Թույլ սեռի մոտ մաքրող ֆունկցիան իր վրա վերցնում է արգանդը:
5. Տղամարդու մաշկը չի տարբերվում մեծ զգայնությամբ, որովհետև 25%-ով ավելի հաստ է կանացի մաշկից: Դրան նպաստում են կրկին տեստոստերոնի մեծ չափաբաժինները:
6. Ուժեղ սեռի մոտ ցելյուլիտ չի լինում, դա կանացի օրգանիզմի պատուհասն է, հորինված բնության կողմից: Տղամարդու մարմինն ունի ֆիզիկական առավելություն՝ մաշկը ավելի ամուր է, մկաններն ու կապակցող հյուսվածքներն ավելի շատ են:
7. Նորմայում, ուժեղ նյութափոխանակության պատճառով, տղամարդկային մարմնի ջերմաստիճանը կես աստիճանով ավելի բարձր է, քան միջին վիճակագրական կնոջ մոտ: Դա չի թողնում սառչել, բայց փոխարենը դժվարեցնում է բարձր ջերմաստիճաններին դիմացկունությունը:
8. Ուժեղ սեռի համար դժվար է տարբերել գունային երանգների մանր նրբությունները, նրանք բառացիորեն գունապնակը տեսնում են պարզեցված տարբերակով: Այդպիսի պարադոքսի պատճառն այն է, որ գունաընկալունակության համար պատասխան են տալիս անոթիկները, որոնց մասին ինֆորմացիան գալիս է X-քրոմոսոմների հետ միասին: Կանանց մոտ քրոմոսմոների հավաքածուն կազմված է երկու կոմպլեկտից (XX), ինչը համապատասխանաբար մեծացնում է նաև անոթիկների քանակը:
9. Տղամարդիկ ի տարբերություն կանանց ավելի վատ են տեսնում մթության մեջ և մոտիկ տարածության վրա։ Հենց այդ պատճառով նրանց համար դժվար է գտնել իրենց քթի տակ գտնվող գուլպան։ Նրանց հաղթաթուղթը՝ հեռավոր տարածություններն ու շարժման ընթացքում հրաշալի կողմնորոշման ունակությունն է։
10. Աշխատանքի բազմադարյա բաժանման հետևանքով, երբ կանայք զբաղվում էին տան գործերով և խոհանոցով, իսկ տղամարդիկ՝ սննդի հայթայթմամբ, ուժեղ սեռն ունի թույլ զարգացած համային և հոտային ռեցեպտորներ։ Ինչը, ի դեպ ենթարկվում է զարգացման։
11. Տղամարդիկ տանել չեն կարողանում կանացի շատախոսությունը, որովհետև նրանց դժվար է մտածել բազմախնդրորեն։ Անտեղի էմոցիաներն ու անընդհատ թեմայից շեղումը՝ շեղում են տղամարդու ուղեղը պատմության գծից։ Ահա թե ինչու են նրանք այդքան հաճախ կորցնում համբերությունը և նյարդայնանում, պահանջելով պատասխանել ըստ էության։
12. Կանայք հակված են ավելի հաճախ վազել «կանացի սենյակ» ավելի փոքր ծավալի միզապարկի պատճառով, որը ճնշված է մի շարք օրգանների կողմից։ Տղամարդկանց մոտ վերարտադրողական օրգանները դուրս են գտնվում, ինչի պատճառով միզապարկի համար ավելի շատ տարածություն է մնում։
13. Տղամարդու ուղեղն ունի առավել զարգացած նշաձև մարմին, ինչը ուժեղացնում է նրանց տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունները և նաև ռեակցիան վտանգի ժամանակ։ Նույն ժամանակ, կանացի ուղեղն առավել ակտիվ է, ունի զարգացած երկարաժամկետ հիշողություն։ Հենց այդ պատճառով կանանց համար ավելի դժվար է թուլանալ, նրանք ավելի վատ են քնում, հաճախ են արթնանում, նրանց ավելի երկար ժամանակ է պետք ռեսուրսների վերականգնման համար։
14. Միայն զարգացած մկանային համակարգը չէ, որ ուժեղ սեռին առավելություն է տալիս։ Տղամարդու արյունը հարուստ է էրիտրոցիտներով և երկաթով, որոնք մեծացնում են ստացվող թթվածնի քանակը։ Նաև տղամարդկանց մոտ արյունն ուղղակիորեն ավելի շատ է՝ 5-6 լիտրն ընդդեմ կանացի 4 լիտրի։
15. Տղամարդկանց ձայնը ցածր է, ի շնորհիվ «ադամախնձորի»՝ վահանաձև կրճիկի, որը պաշտպանում է ձայնալարերը և դուրս է ցցվում պարանոցից ստեղծելով փոքրիկ ուռածություն։
16. Եթե տղամարդու հայրը տառապել է վաղաժամ ճաղատությամբ, դա 60 %-ով մեծացնում է մազերի սոխուկների թափվելու ռիսկը։ Ռիսկի ֆակտորների նվազեցմանը կօգնի սպորտը, վնասակար սննդից և սթրեսերից հրաժարումը։
17. Ուժեղ սեռն ավելի հեշտ է վարակվում ինֆեկցիոն հիվանդություններով։ Դրա պատճառը՝ կրկին տեստոստերոնն է, որը թուլացնում է իմունիտետը, ճնշելով հակամարմինների արտադրումը։ Մյուս կողմից այդ նույն տեստոստերոնը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները, խթանելով հակաբորբոքային գեների արտադրմանը։
18. Եթե տղամարդու արյուն ներթափանցի մեծ քանակությամբ պրոլակտին՝ նրանց կաթնագեղձերը կկարողանան կաթ արտադրել։ Այդպիսի շեղումներ հանդիպում են բժշկական պրակտիկայում, երբ խախտվում է հիպոֆիզի աշխատանքը։
19. Ձախլիկ կանայք 3 անգամ ավելի հազվադեպ են հանդիպում, քան տղամարդիկ։
20. Յուրքանչյուր տղամարդու մեջ բառիս ուղիղ իմաստով դրված է կանացի սկիզբ՝ մինչև 6-րդ շաբաթ, սաղմը մոր օրգանիզմում զարգանում է կանացի տեսակով, իսկ հետո նոր ակտիվանում են Y քրոմոսոմները։
21. Y քրոմոսոմը ունակ չէ ռեկոմբինացման և այդ պատճառով կարող է ենթարկվել տարբեր տեսակի մուտացիաների։ Էվոլյուցիայի ընթացքում՝ այն կոցրել է ավելի քան 1300 գեն, ամբողջ մարդկության գենոմում ունենալով ընդամենը 2% ներդրում։ Այն դեպքում, երբ մոր X քրոմոսոմը պտղի զարգացմանը տալիս է ողջ պարամետրերը և ունի ավելի բարդ կառուցվածք, քան տղամարդկային Y քրոմոսոմը։
Համաձայնվեք, որ հենց այսպիսի տարբերություններն են մեզ՝ տղամարդկանց և կանանց գրավիչ դարձնում միմյանց համար։