Ով կարողանում է կառավարել խոսքը, նա էլ կառավարում է իրավիճակը: Բանակցությունների արվեստը բիզնեսի կարևորագույն դրույթներից մեկն է:
Տեսնում եմ նպատակը
Սկզբում հասկացեք, թե ինչ արդյունք եք ցանկանում ստանալ բանակցություններից: Բայց պետք է հաշվի առնեք նաև գործընկերոջ շահը:
Win-win-ը լավ բան է, և այն աշխատող մոտեցում է, միայն կարողացեք ճիշտ կողմնորոշվել:
Ապագայի պլաններ
Բանակցությունները վարեք կառուցողական, չէ, որ կյանքը բումերանգ է և ձեր ցանկացած ոչ կոռեկտ դրսևորում կամ արհամարանք հետագայում ձեր իսկ դեմ կարող է լինել:
Հիշիր իմպրովիզի մասին
Մի կողմ թողեք բանակցությունների մանրակրկիտ պլանը, եթե, իհարկե, դուք այն նախապես մշակել եք: Հիշեք միայն հանդիպման հիմնական նպատակի մասին:
Վստահիր միմիայն ինքդ քեզ
Վստահիր սեփական կանխազգացողության ուժին: Եթե քննարկումների ժամանակ ինչ-որ պահի ինտուիցիան հուշում է ձեզ, զգոն եղեք և հետևեք նրան: Ինտուիցիան մարդկային հզոր գործիք է, որը նա հազվադեպ է օգտագործում: Կոտրեք այդ կարծրատիպը:
Ամբողջությամբ՝ newmag.am