«Եթե իսկապես ինձ սիրեիր, դու…» Պետք չէ նրան մեղադրել, դա սպանում է մտերմությունը: Փորձիր քո ցանկությունն այլ կերպ արտահայտել. «Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, երբ դու…»:
«Դու միշտ…»/«Դու երբեք…» Առաջին հերթին հազիվ թե ճիշտ լինի, որովհետև «միշտ» և «երբեք» բառերը շատ կատեգորիկ են: Ավելի լավ է ասել նման բան. «Ինձ հաճելի է/տխրում եմ/վիրավորվում եմ, երբ դու…»:
«Պետք չէ այդպես զգացմունքային լինել» Տղամարդը կարող է վիրավորվել, բացի այդ, եթե նա թույլ է տվել քեզ ցույց տեսնել իր զգացմունքները: Ավելի լավ է ասել. «Թվում է, թե սա քեզ շատ վիրավորեց: Օգնիր ինձ հասկանալ քո զգացմունքները, ինչո՞ւ է այդպես»:
«Քո հոր/մոր նման ես քեզ պահում» Ավելի լավ է ասել. «Ես մոլորվել եմ: Օգնիր ինձ հասկանալ, թե ինչ ես ցանկանում և ինչի՞ ես ձգտում, եթե քեզ այդպես ես պահում»:
«Հիմարություն է» Ավելի լավ է ասել. «Շփոթված եմ քո քայլով: Կարո՞ղ ենք այդ մասին խոսել»:
«Մեծացիր» Ավելի լավ է ասել. «Տխրում եմ, երբ ասում կամ անում ես դա: Կարո՞ղ ենք քննարկել դա»:
Ավելի մանրամասն՝ newmag.am