Որքանով ենք մենք ծանոթ Ծաղկազարդի, Զատիկի եկեղեցական կանոններին, ինչու ենք դրանք հաճախ խախտում` հակասելով Առաքելական եկեղեցուն։
Մարտի 25-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ:
Նախօրեին բոլոր հայկական եկեղեցիներում կայացել է ժամերգություն, որը խորհրդանշում է Դռնբացեքը։ Կիրակի առավոտյան ժամերգությունից հետո Սուրբ պատարագ է մատուցվում, որի ընթացքում օրհնվում են ձիթենու և ուռենու դալար ճյուղերը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այսօր բոլոր հայկական եկեղեցիներում օրհնում են մանուկներին։
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները։
Թեև այս տոնը երկար դարերի պատմություն ունի, սակայն շատերը չգիտեն՝ ինչ է ընդունված անել այդ օրը, և ինչն է հայ եկեղեցին արգելում։ Դրա հետևանքով Ծաղկազարդի ու Զատիկի հետ կապված շատ լեգենդներ են ստեղծվել։ Sputnik Արմենիան պարզաբանումներ է այդ լեգենդները։
Հայերի ծաղկազարդը յուրահատուկ է
Հայաստանի բնակիչների շրջանում ամենատարածված թյուրիմացությունն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդն այլ կերպ է նշում, քանի որ հայկական տոնը տարբերվում է մյուսների տոնից։ Այդ կարծրատիպը կապված է այն բանի հետ, որ Հայաստանում դասական արմավենու կամ ձիթենու ճյուղի փոխարեն ուռենու ճյուղն է օրհնվում։
«Ոչ մի զարմանալի բան չկա, որ մեզ մոտ ուռնենին է օրհնվում, քանի որ մեր երկրում այդ ծառն է աճում։ Այլ երկրներում այդ օրն օրհնում են արմավենու կամ ձիթենու ճյուղերը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։
Ձուն ուրբա՞թ են ներկում
Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում` երբ ներկել ձուն` ուրբաթ, թե՞ շաբաթ։ Շատերը խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ` նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ Առաքելական եկեղեցու համար անընդունելի է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am