Այսօր՝ մարտի 27-ին, թատրոնի համաշխարհային օրն է, որը տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:
«Մեր հանդիսատեսը թատրոն սիրում է և դա ամենակարևորն է: Այսօրվա ամենամեծ բարեմաղթանքն այն պետք է լինի, որ սիրենք թատրոնը: Պետք է թատրոնի գործիչներն ու աշխատակիցները սիրեն թատրոնը, որպեսզի մեր հանդիսատեսի համար լինենք միշտ սիրելի, ակտուալ ու սպասված: Ես կցանկանամ, որպեսզի թատրոնների դրամարկղների մոտ երկար ու շատ հերթեր լինեն, որպեսզի թատրոնի տոմսը համարյա անհասանելի մի բան լինի: Ուզում եմ սրան հասնենք, ինչը տարիներ առաջ եղել է»,- իր շնորհավորանքն ու բարեամաղթանքը հղելիս՝ նշեց Հ. Թոխատյանը:
Նկատառմանը, որ կարծես թե թատերասեր հասարակության շրջանակը մեծանում է, քանի որ թատրոնի գործիչները տարիներ առաջ դժգոհում էին դատարկ դահլիճներից, իսկ այսօր այդ խնդիրը կարծես թե այնքան էլ մեծ չէ, մեր զրուցակիցը նկատեց.
«Անակախ տարիքից, շրջանից և սոցալական ու քաղաքական վիճակից՝ մեր հանդիսատեսը միշտ էլ թատրոն սիրել և հաճախել է: Կարևոր է, որպեսզի թատոնը արժանի լինի հանդիսատեսին: Եթե մենք կարողնանաք ճիշտ, որակյալ ու լավ ներկայացումներ մատուցենք հանդիսատեսին, ապա դահլիճները դատարկ չեն լինի և վերջում էլ կհնչեն ամենաբուռն ծափահարությունները»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am