ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) հրապարակել է տեսանյութ, որտեղ ոչ հեռավոր ապագայի օդային մարտ է ցուցադրված: «Ռազմաօդային ուժեր 2030 – գործելու կոչ» խորագրով տեսահոլովակը համառոտ նկարագրում Է AFRL-ի մշակումների պատմությունը և հայտարարում հետազոտությունները շարունակելու մտադրության մասին՝ պատասխանելու համար «ազգային անվտանգության մարտահրավերներին»:
Ինչպես ցուցադրված Էէ տեսահոլովակում, ապագայում ամերիկյան ռազմաօդային ուժերի գործողությունները կհամակարգվեն կառավարման մեկ կենտրոնում: Ըստ որում ռազմական ընդհարումները տեղի են ունենում երկրագնդի տարբեր մասերում: Մինչև 2030 թվականն ԱՄՆ-ը պլանավորում է F-35 կործանիչների գործողությունները համաձայնեցնել հարվածային անօդաչուների էլեկտրոնային համակարգերի հետ:
Լաբորատորիայի ցուցադրած մարտում F-35 կործանիչի օդաչուն թշնամու տարածք է նետում մի քանի անօդաչուներ: Անօդաչուներից մեկը խոցում է հակառակորդի հրթիռային կայանքը: 2030 թվականին օդաչուների համազգեստը պլանավորում են հանդերձել սրտի ռիթմի, շնչառության, արյան ճնշման և մկանային լարվածության «խելացի» տվիչներով: Նաև տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտը ռազմափոխադրական ինքնաթիռից կասետային ռումբ նետում, որից անջատվում են բազմաթիվ դրոններ:
Անմիջապես հետո ցուցադրված է թևավոր հրթիռի ուղղորդված հարվածը քաղաքային թաղամասին: Տեսահոլովակի վերջին վայրկյաններին ամերիկյան ինքնաթիռը լազերային ճառագայթով խոցում է թշնամու թռչող ապարատը: