Լուիզա Ղամբարյանը՝ սիրային եռանկյունում հայտնվելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուիզա Ղամբարյանը՝ սիրային եռանկյունում հայտնվելու մասին. life.tert.am

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում ապրիլից կհեռարձակվի «Ավազե դղյակ» 24 մասանոց հեռուստասերիալը, որում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Տիգրան Գասպարյանը,  Արթուր Կարապետյանը, Անուշիկ Առաքելյանը,  Անելիա Գուբրյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք: Նախագծի սցենարի հեղինակն Աստղիկ Սիմոնյանն է, ռեժիսորները՝  Վահե Ղազարյանը և Վարդան Հակոբյանը, պրոդյուսերը՝ Ռուբեն Արամյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը մարմնավորում է հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն:

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ներ աշխատանքի մասին։ «Աննային, ունենալով ընտանիք, սիրելի զավակ, կյանքի բերումով տարիներ անց հանդիպում է իր առաջին սիրուն։ Ֆիլմի զարգացումները տեղի են ունենում սիրային եռանկյունու շրջանակում»,- ասաց նա:

Երբեմնի սիրահար զույգի հանդիպումը տարիներ անց ու նրանց կազմած ընտանիքների միջև հակասությունը ներկայացվում է նաև նրանց երեխաների փոխհարաբերություններով:

Նախագծում Լուիզայի հիմնական խաղըկներներն են դերասաններ Տիգրան Գասպարյանն ու Արթուր Կարապետյանը: Պրոֆեսիոնալ դերասանների կողքին հեռուստադիտողը կտեսնի նաև նոր դեմքերի:

«Սա իմ ստեղծագործական աշխատանքի մի էջ էր, որը հետաքրքիր էր այն իմաստով, որ զարգացումները տեղի են ունենում արագ: Շատ հետաքրքիր ստեղծագործական թիմ էր  հավաքվել: Տեսնենք` հեռուստադիտողի արձագանքն ինչպիսին կլինի,- ասաց Լուիզան ու հավելեց, որ իրեն էլ է հետաքրքիր, թե ինչպես է ստացվել դեռևս ամիսներ առաջ նկարահանված աշխատանքը` մոնտաժից հետո։ -Եթե մյուս սերիալները նկարահանվում են օնլայն կարգով, այսինքն` նկարահանվում ես, մի քանի օր անց տեսնում աշխատանքդ, սա արդեն ավարտված, մոնտաժված աշխատանք է»:

«Նոր բովանդակություն ստեղծելը դարձել է Ucom-ի և Արմենիա Պրեմիումի գործակցության առանցքային գործառույթը։ Ուրախ եմ, որ նոր հեռուստատեսային մելոդրամայի մի քանի մաս հնարավոր է բուն եթերից օրեր առաջ դիտել «Տեսավարձույթ» բաժնում։ Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ը մշտապես փորձում է հետևել արդեն ձևավորված ավանդույթին և անել հնարավորը, որպեսզի մեր հեռուստադիտողներն առաջինը տեղեկացված լինեն հայրենական հեռուստատեսային արտադրանքի նորույթներից»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ամբողջությամբ՝ life.tert.am