Դերասանուհի Տաթև Սարգսյանի անձնական կյանքը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է։ Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Տաթևն ընտրյալ ունի, որի հետ պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները։
Լուրերի իսկությունը պարզելու նպատակով Tert.am Life-ը զրուցեց Տաթևի հետ։ Դերասանուհին նշեց, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին` ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով խոսակցությունները։
Տաթևը նկատեց, որ երկար ժամանակ է, առհասարակ, չի խոսում անձնական կյանքի մասին, դա իր համար սկզբունքային է դարձել։