Հնարավոր չէ հասունությունը կապել կոնկրետ տարիքի հետ: Մենք բոլորս էլ բախվել ենք այնպիսի երիտասարդների հետ, որոնք իրենց տարիքից հասուն են դատում, և, ընդհակառակը, առաջացած տարիքի մարդկանց հետ, որոնք իրենց պահում են իրենց տարիքին բոլորովին էլ ոչ համապատասխան: Ոչ հասուն վարքագիծը կարող է ունենալ խիստ վնասակար, վառ արտահայտված ժառանգականություն, ու այն կարող է արտահայտվել անձնական հարաբերություններում. դա մեր կյանքի մի կողմն է: Եվ այսպես՝
- Հասուն մարդը չի փախչի իր խնդիրներից
Հասուն մարդը Ձեզ փորձանքի մեջ չի թողնի, երբ վրա հասնեն բարդ ժամանակներ: Նա ձեր կողքին կլինի ու կօգնի ձեզ գտնել ճիշտ որոշումներ դժվարին պահերին: Հասուն մարդն իր վրա է վերցնում իր կյանքի ու որոշումների համար պատասխանատվությունը, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում:
- Հասուն մարդը ձեզ չի քննադատի
Հասուն տղամարդիկ իրենց կյանքի կնոջը չեն քննադատում նրա արտաքին տեսքի, քաշի, մասնագիտության և նույնիսկ նրանց հույսերի ու երազանքների համար: Նրանք այդքան մանրախնդիր չեն: Հասուն մարդը կգա, որպեսզի ձեզ աջակցի, այլ ոչ՝ խոչընդոտի: Հասուն մարդիկ նաև ունակ են քննադատությունը տանել և դա որպես անձնական վիրավորանք չեն ընդունի:
- Հասուն մարդը չի վախենում արտահայտել իր էմոցիաները
Տղամարդկանց մեծամասնությունը դժվարանում է ամենօրյա իրավիճակներում արտահայտել իր զգացմունքները, սակայն հասուն մարդը միջոց է գտնում դա անելու, քանի որ գիտի, որ ինքը պետք է հաշվի առնի իր զուգընկերոջ պահանջմունքները: Նա գիտի, որ զգացմունքների արտահայտությունը հարաբերությունները խորացնելու միջոց է և թուլության նշան չի համարվում:
- Հասուն մարդը ձեզ չի ստիպի ինքներդ ձեզ անցանկալի զգալ
Հասուն մարդը միշտ ձեզ կընդգրկի իր շրջապատի և այն իրավիճակների մեջ, որոնք կարևոր են իր համար: Նա ձեզ ոչ միայն կծանոթացնի իր ընտանիքի ու ընկերների հետ, այլև ակտիվորեն կաջակցի այդ հարաբերությունների խորացմանն ու կխրախուսի դրանք:
- Հասուն մարդը ձեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերի
Սա ինքնին ենթադրվող բան է: Հասուն մարդը ձեզ չի անտեսի կամ ծաղրի ուրիշների առջև: Նա հարգանք կդրսևորի բոլոր դեպերում ու իրավիճակներում: Հասուն մարդը չի վիրավորի ձեզ ոչ բանավոր կերպով, ոչ էլ ֆիզիկապես: Նա ձեզ տարածություն կտա, երբ դա ձեզ պետք է՝ առանց խանդի արտառոց դրսևորումների: Նա գիտի, որ երջանիկ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա:
- Հասուն մարդը սեփական մոր հետ անառողջ հարաբերություններ չունի
Սա ստուգողական նշան է: Եթե դուք ուզում եք իմանալ, թե ձեր տղամարդը ձեզ ինչպես կվերաբերվի հետագայում, պարզապես ուշադիր հետևեք նրա և իր մոր հարաբերություններին: Ինչպես նա իր մորն է վերաբերվում, այնպես էլ կվերաբերվի իր կյանքի բոլոր կանանց: Եթե նա իր ծնողներին վերաբերվում է հարգանքով, սիրով ու բարությամբ, ապա ամեն բան լավ է:
- Հասուն մարդը չի խուսափի ապագան պլանավորելուց
Հասուն մարդը գիտի, որ դուք երկարաժամկետ պլաններ պետք է ունենաք: Դուք չեք կարող պարզապես ապրել այսօր, իսկ վաղվա համար մտածել, երբ այն վրա կհասնի: Կամ վաղը թող ինքն իր մասին հոգ տանի: Այդպիսի մարդը կյանքը կառուցելու իր պլանները պետք է ունենա ու հետևի դրան, երբ կարիքը կա, անգամ, եթե դա իրեն դուր չի գալիս: Նա պատասխանատվություն է կրում նաև ընտանիք մտնող փողի համար և չի ծախսի իր կամ իր ընտանիքի պահանջմունքներից ավելին:
- Հասուն մարդը չի փախչի խորհրդից
Ցանկացած հասուն մարդ գիտի, որ ինքն ամեն ինչ չէ, որ գիտի, և խորհուրդներ փնտրելու իմաստ իրականում կա, երբ որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս: Հասուն մարդը կխնդրի ձեզ խորհուրդ տալ ու կլսի դրանք: Նա այնքան հպարտ չէ, որպեսզի ընդունի, որ իրեն ուրիշների ու, հատկապես, իր զուգընկերոջ խորհուրդները պետք չեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը