Ցավոք այսօր գոյություն չունեն կրծքի քաղծկեղը կանխելու միջոցներ, սակայն մենք կարող ենք անել որոշ բաներ, որոնք կնվազեցնեն կրծքի քաղցկեղ ունենալու հավանականությունը։
Պետք է սկսել առողջ ապրելակերպից, որն է՝ ֆիզիկական ակտիվությունը և ալկոհոլից կտրականապես հրաժարվելը։
Ավաղ, որոշ ռիսկի գործոններ, ինչպիսին են, օրինակ, ժառանգականությունը, մենք չենք կարող փոխել, սակայն մենք կարող ենք մեր սովորությունների շնորհիվ նվազեցնենլ քաղցկեղի հավանականությունը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 հասարակ, բայց էֆեկտիվ միջոցներ, որոնք կօգնեն կանխել կրծքի քաղցկեղը։
1. Թողեք ծխելը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտ օգտագործելը սերտ կապված է կրծքի քաղցկեղի հետ, հատկապես եթե խոսքը գնում է կանանց մասին։ Այդ վատ սովորթյուից հրաժարվելը, դրական արձագանք է ունենում ձեր առողջության վրա, դրա համար էլ առաջարկում ենք ազատվել դրանից որքան կարող եք շուտ։
2. Մի՛ օգտագործեք ալկոհոլ
Եթե դուք օգտագործում եք մեծ քանակությամբ ալկոհոլ, հիվանդության ռիսկը ձեզ մոտ ավելի շատ է։ Հետազոտողները խորհուրդ են տալիս սահմանափակել սպիրտի օգտագործումը՝ մաքսիմում օրը մեկ բաժակ։
3. Հետևեք ձեր քաշին
Ավելորդ քաշով մարդկանց մոտ կրծքի քաղցկեղ ունենալու ռիսկը բարձր է։ Հատկապես այն վերաբերվում է քաշի հետ խնդիր ունեցողներին, որոնք առաջանում են:
4. Զբաղվեք սպորտով
Ռոգուլյար վարժությունները օգնում են ունենալ գեղեցիկ կազմվածք և վերահսկել ձեր քաշը, որը իր հերթին նվազեցնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը։
5. Կերակրեք երեխային կրծքով
Ինչպես պարզվել է, կրծքով կերակրելը կրճատում է կրծքի քաղկեղ ունենալու հավանականությունը։ Ինչքան երկար դուք կերակրեք երեխային կրծքով, այդքան քիչ կլինի ռիսկը։
6. Վերահսկեք հորմոնների մակարդակը
Եթե համակցված հորմոնների թերապիան տևում է 3-5 տարի, դա կարող է հանդիսանալ լուրջ պատճառ հիանդության առաջացման համար։
7. Խուսափեք ճառագայթային ազդեցությունից
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ճառագայթվելու բարձր մակարդակը ունենում է ազդեցություն կրծքի քաղցկեղի վրա, դրա համար աշխատեք խուսափել դրանից։
8. Պահպանեք հավասարկշռված սննդակարգը
Ճիշտ սննդակարգը օգնում է ձեր քաշը պահպանել նորմայի սահմաններում, որը կարևոր դեր է խաղում հիվանդության կանխման համար։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Հայ Ինֆո կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե ունեք խնդիրներ, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների օգնությանը։