Մեր օրերում շատ են խոսում այն մասին, որ մարդկանց անձնական կյանք են ներխուժում գաղտնալսման, հետևելու և այլ լրտեսական միջոցներով: Այս վարկածը ճիշտ է: Օրինակ՝ 2012 թ. Omni 5-աստղային հյուրանոցում տեսախցիկ հայտնաբերեցին լոգարանում:
Բայց հյուրանոցի համարները միակ տեղը չեն, որտեղ ձեզ կարող են հետևել: Որոշ մարդիկ նշում են, որ խանութում հագուստ փորձելիս զգացել են, որ իրենց կարծես հետևում են: Ամեն դեպքում ավելի լավ է ստուգել և վստահ լինել, որ տարածքում տեսախցիկներ չկան:
Ինչպես ստուգել տեսախցիկների առկայությունը
Ձեր բջջային հեռախոսով ինչ-որ մեկին զանգահարեք: Եթե զանգի սպասման ընթացքում սարքը սկսի ձայներ ու կտտոցներ հանել, նշանակում է՝ օտար էլեկտրամագնիսական դաշտ կա:
Թաքնված տեսախցիկների անլար դետեկտոր գնեք: Հատուկ սարք է, որը ձեզ կօգնի իմանալ՝ արդյոք տարածքում տեսախցիկներ կան:
Լույսն անջատեք ու նայեք՝ արդյոք ինչ-որ տեղ կանաչ կամ կարմիր փոքր լույսեր չկան: Արդիական է հյուրանոցների համար:
Ստուգեք՝ արդյոք կահույքը և պատերը փոքր անցքեր ունեն: Տարածված տեղերը, որտեղ կարելի է թաքնված տեսախցիկ գտնել, գրքերն են, ծխի դետեկտորները, սեղանի վրա դրված բույսերը, անձեռոցիկի տուփը, վարդակները:
Ձեռքի էլեկտրական լապտերով լույսն անջատեք, հայելիներն ուսումնասիրեք: Ամենից հաճախ դա վերաբերում է անսովոր տեղերում կախված հայելիներին: Մեծ հայելիների համար, որոնք կարող են քողարկել տեսախցիկի ճակատային մասը, բնորոշ է բարակ հայելային շերտը: Դեմքով սեղմվեք հայելուն և փորձեք տեսնել՝ ինչ կա հայելու հետևում: