Կանայք բիզնեսում. 5 մոտիվացնող ֆիլմ կանանց համար. .vivaronews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կանայք բիզնեսում. 5 մոտիվացնող ֆիլմ կանանց համար. .vivaronews.am

«Սատանան հագնում է Պրադա»/ Дьявол носит Прада

Կինը, ով ցանկանում է կարիերա ստեղծել պետք է լինի համառ, կոշտ և հիանալի տիրապետի բիզնեսի սկզբունքներին: Պետք է հաշվի առնել ամեն ինչ՝ իմիջ, ձեռնարկատիրական խորաթափանցություն, իշխելու կարողություն:

Ֆիլմի գլխավոր հերոսը Միրանդա Պրիստլին է: Նորաձևության հայտնի ամսագրի գլխավոր խմբագիրը, կսովորեցնի՝ ինչպես վեր բարձրանալ:

«Սառածը Մայամիից»/ «Замерзшая из Майами»

Բիզնեսը զոհեր է պահանջում: Ռոմանտիկ կոմեդիան սկսվում է նրանով, որ քաղաքակիրթ կարիերիստ Լյուսի Հիլը մեկնում է Մինեսոտա, ոչ այնքան բարի նպատակներով: Նա ստիպված է զգալիորեն կրճատել գործարանի աշխատակազմը, որպեսզի այն փրկի սննկացումից: Սկզում նրան թվում էր, թե դա շատ հեշտ է, բայց գյուղի բնակիչների հետ շփումը նրան հեռացնում է իր նպատակներից: Արդյունքում Լյուսին կտրուկ միջոցներ է ձեռք առնում և կայացնում որոշումներ, որոնք իրավիճակը փոխում են ավելի լավ ուղղությամբ:
Ֆիլմը հնարավորություն է տալիս սկսնակ ձեռնարկատերերին հասկանալ՝ կկարողանան արդյոք կտրուկ որոշումների միջոցով որոշել իրենց աշխատակիցների ապագան և պահպանել բիզնեսը:

«Գործարար կինը»/ «Деловая женщина»

Սա կանաց բիզնեսում մոխրոտիկի պատմություն է, ամերիկյան երազանքի տիպիկ մոտեցմամբ:
Այստեղ ֆեաներ չկան և Մակ Գիլը ստիպված է գործի դնել ոչ այնքան ազնիվ միջոցներ, որպեսզի «հայտնվի պարահանդեսին»: Երբ իր ղեկավարը արձակուրդի ժամանակ կոտրում է ոտքը, Մակը միանգամից զբաղեցնում նրա տեղը և այստեղից էլ սկսվում է իր հաջողության ճանապարհը: Ֆիլմը մոտիվացնում է կարճ ժամանակում ոչ ստանդարտ որոշումներ կայացնել: Սա էլ հենց կոչվում է հնարավորությունների օգտագործում, որը ապագայում դառնում է հաջողությունների հիմքը:

«Էրին Բրոկովիչ»/ «Эрин Брокович»

Ֆիլմի հիմքում հայտնի իրավապաշտպան Էրին Բրոկովիչ պատմությունն է, ով միայնակ պաշտպանում է մարդկանց հզոր ընկերությունից: Ակնհայտորեն պարտվող գործը  նա վարում է իրեն հատուկ ձևերով՝ ազուսպ ճնշումով, ազնվությամբ և ոգևորվածությամբ:
Ֆիլմը մոտիվացնում է ոչ միայն կանանց, այլ նաև հիանալի դաս է տալիս ձեռնարկատերերին՝ մնա հաստատուն և կհաղթես:

«Կանայք»/ «Женщины»

Ֆիլմն ապահովված տնային տնտեսուհի Մերի Հեյնսի մասին է, ով բացահայտում է ամուսնու դավաճանությունը վաճառողուհու հետ: Հարազատների դավաճանությունը կոտրում է մարդկանց, հատկապես, եթե մինչ այդ ապրել ես կոնֆորտ զոնայում: Այս ամենը նրան ստիպում է փոխել իր աշխարհայացքը և սկսում է մտածել սեփական հետաքրքրությունների մասին: Մերին սկսում է սեփական բիզնեսը և հասնում է այնպիսի բարձունքների, որոնք նա ժամանակին զոհել է հանուն ընտանիքի:

Ամբողջությամբ՝ vivaronews.am