Ի՞նչու են մատները ճտճտում. ուսումնասիրություն
Advertisement 1000 x 90

Ի՞նչու են մատները ճտճտում. ուսումնասիրություն

Ֆրանսիայում Պալեզոյի Պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները պարզել են, թե ինչու են մատները ճտճտում:

Մասնագետները մատների ձգման սիմուլյացիայի ընթացքի մաթեմատիկական վերլուծություն են կատարել: Արդյունքները հրապարակված են Scientific Reports ամսագրում:

Ըստ գիտնականների՝ հոդի տարածությունը լցված է խիտ ձուսպային հեղուկով: Ֆալանգի հետ մանիպուլյացիայի արդյունքում հոդում ճնշման անկում է կատարվում: Արդյունքում գազ է առաջանում, իսկ նրանում պղպջակներ են հավաքվում:

«Հոդային պարկի ներսում ճնշման կտրուկ անկման հետևանքով հեղուկում լուծված գազի մի մասը դուրս է գալիս: Դրա հետևանքով պղպջակներ են ստացվում»,– ասել է ուսումնասիրությունների համահեղինակ Աբդուլ Բարաքատը:

Ըստ մասնագետների ճտճտյունը տեղի է ունենում հենց հոդում, այլ ոչ թե պղպջակում ֆիզիկական պրոցեսների հետևանքով:

Ոուսումնասիրոթյունների ժամանակ ֆրանսիացի գիտնականները օգտագործել են կանադական Ալբերտայի համալսարանի մասնագետների հետազոտությունները: 2015-ին Կանադայի գիտնականները ՄՌՏ-ի տվյալների հիման վրա պարզել են, որ ճտտոցը տեղի  է ունենում հենց այդ պղպջակների առաջացման ժամանակ:

med.news.am