Բաղադրիչներ
- Խմորիչով պահոց խմոր – 500 գ
- Կարտոֆիլ – 6 հատ
- Սոխ – 2 հատ
- Բուսայուղ – 3 ճ/գ
- Համեմունք՝ կարտոֆիլի համար – 1 ճ/գ
- Սև աղացած պղպեղ
- Սև թեյ – 1 թ/գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Նախապես հալեցնել խմորը և թողնել որոշ ժամանակ սենյակային ջերմաստիճանում: Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:
- Կարտոֆիլները կեղևով եփել աղ արած եռացող ջրում՝ մինչև փափկելը, հետո վրան սառը ջուր լցնել, մաքրել և անցկացնել քերիչով:
- Սոխը մաքրել, մանր կտրատել: Տապակել բուսայուղով միջին կրակի վրա մոտ 10 րոպե: Ավելացնել համեմունք և սև պղպեղ, խառնել կարտոֆիլին:
- Սև թեյի վրա բաժակի մեջ լցնել մոտ 80 մլ եռացրած ջուր և թողնել, որ թրմվի, հետո քամել: Այս թուրմը պետք է պահոց կարկանդակին քսելու համար (ձվի և կարագի փոխարեն):
- Խմորը բաժանել 12 մասերի, յուրաքանչյուրից բլիթ գրտնակել: Կենտրոնում մեծ գդալով միջուկ դնել և կարկանդակ ձևավորել:
- Շարել կարկանդակները տապակի վրա, վրան թունդ թեյ քսել: Թողնել մոտ 15 րոպե: Թխել ջեռոցում 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը