2017 թվականին Չինաստանում շահագործման է հանձնվել 11 օդանավակայան: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Սինհուա» գործակալությունը, հայտնելէ Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Դուն Չժիին:
Դրա շնորհիվ երկրում օդանավակայանների ընդհանուր թիվը հասել է 229-ի: Պետական պաշտոնյայի խոսքով՝ անցյալ տարի ՉԺՀ-ի օդանավակայաններն սպասարկել են 1,148 միլիարդ ուղեւորների, ինչը 12,9 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից: Մասնավորապես, 32 օդանավակայաններ սպասարկել են յուրաքանչյուրն ավելի քան 10 միլիոն ուղեւորների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: