Օրաբաժնից կարմիր մսի բացառումն զգալիորեն նվազեցնում է ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Լիդսի համալսարանի բրիտանացի գիտնականները, նրանց աշխատանքի մասին գրել է MedicalXpress-ը:
Հետազոտության ընթացքում բժիշկներն ուսումնասիրել են 32 հազար բրիտանուհիների առողջական վիճակին և սնվելու սովորություններին վերաբերող տվյալները, որոնց բժիշկները հսկել են 17 տարի: Նրանցից 335-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղու քաղցկեղ, 119 կնոջ մոտ ախտորոշվել է ուղիղ աղու քաղցկեղ:
Ըստ որում պարզվել է, որ ուղիղ աղու դիստալ հատվածի քաղցկեղի առաջացման վտանգը մոտավորապես 35 տոկոսով ցածր է այն կանանց մոտ, որոնք գերադասել են թռչնի կամ ձկան միսը կամ ամբողջովին հրաժարվել են կենդանական ծագման մթերքներից:
Ավելի վաղ Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ բաց կրակի վրա պատրաստված միսը կարող է մեծացնել հիպերտոնիայի զարգացման ռիսկը: