«Միսս Վենեսուելա» մրցույթը կասեցվել է. սկանդալի կենտրոնում սեքսի դիմաց գումար ստացած մասնակիցներն են
Advertisement 1000 x 90

«Միսս Վենեսուելա» մրցույթը կասեցվել է. սկանդալի կենտրոնում սեքսի դիմաց գումար ստացած մասնակիցներն են

50-ամյա պատմություն ունեցող «Միսս Վենեսուելա» գեղեցկության մրցույթը սկանդալի պատճառով կասեցվել է: Կազմակերպիչները ստուգում են OCCRP և Efecto Cocuyos-ի տրամադրած փաստերն առ այն, որ մրցույթի մասնակիցները սեքս ծառայությունների դիմաց հովանավորների կողմից գումարներ են ստացել և մրցույթում հաջողության երաշխիքներ ստացել:

Աշխարհի ամենահյտնի մրցույթի մութ կողմերը. զգեստների համար և ոչ միայն (պարապմունքներ, մարզադահլիճ և այլն), մասնակիցները պետք է տասնյակ հազարավոր դոլարներ ծախսեն: Նման գումարների համար աշխարհի ամենագեղեցիկ կանանց համբավ ձեռք բերած վենեսուելուհիները ստիպված դիմում են հովանավորներին: Իսկ նրանք իրենց հերթին իրենց պայմաններն են առաջադրում…

Մասնակիցների մեծ մասը ֆինանսական սահմանափակ հնարավորությունների պատճառով մրցույթը լքում է դեռ առաջին փուլում և ո՞վ իմանա, միգուցե նրանց մեջ իրական, անկրկնելի գեղեցկուհիներ կան…

occrp.org