Հինգ դերասաններ, որոնց հետ նույնիկս անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի:
Այն որ հայկական շոու բիզնեսում արդեն նորմալ է դարձել համբուրվելու տեսարաններում նկահանվելը, կարծես թե անհերքելի փաստ է:
Շատերն էլ համաձայնվում են խաղալ, որպեսզի հետագայում նոր և ավելի շատ առաջարկներ ունենան: Բայց այս անգամվա թեման ոչ թե հենց այդ տեսարաններն են այլ, այն թե ինչպես կարելի է հակահիգենիկ կերպարների հետ համբուրվել: Առանձնացրել եմ մի քանի դերասան, ում հետ չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է անկողին մտնել, ավելին՝ համբուրվել:
Լևս Դավթյան և Մերի Մակարյան
Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել. երբ դերասաններն իմանում են իրենց խաղընկերների մասին, տեսնես՝ ինչպես են արձագանքում, մանավանդ երբ պետք է անկողնային և համբույրի տեսարանում նկարահանվեն: Հետաքրքիր է Մերի Մակարյանի արձագանքը, երբ իմացել է, որ պետք է Լևսիրի հետ անկողին մտնի, ավելին՝ համբուրվի: Հիմա կասեք՝ դե, գումարի և հայտնիության համար ամեն ինչ կանեն, իսկ ես կհարցնեմ՝ բա չե՞ն նայում հակահիգիենիկությանը: Ուրեմն, եթե չեք տեսել այդ տեսարանը, խորհուրդ եմ տալիս նորից նայել: Նախ՝ այնպիսի տպավորություն է, որ Լևսն իր կյանքում կին չի տեսել կամ էլ երևի Մերի Մակարյանին միշտ է ցանկացել համբուրել և իրեն այնպես ագահավարի է պահում, կարծես անփորձ արջ է, ով մտել է անտառ՝ որս անելու, բայց քանի որ դա նրա առաջին փորձն է, ցայտնոտի մեջ է ընկել: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է դիպչել նրա թրաշին և նրա մարմնի վրա առկա մնացած ֆլորային. լավ կլիներ, որ մի հնձվոր անցներ նրա մարմնի վրայով, թե չէ մի փոքրիկ մրջուն կարող է ուղղակի մոլորվել: Ինձ չէր լքում զգացողությունը, որ Լևսի մազածածկույթը յուր ունիկալ էկոհամակարգ ունի ու չի բացառվում՝ նաև կենդանական աշխարհը: Ինչևէ, հույս ունեմ՝ Մերին մի լավ լվացվել է նրա հետ համբուրվելուց հետո, բայց հետաքրքիրն այն է, որ, ըստ սյուժեի, Մերին որոշում է ինքնասպան լինել Լևսի հետ անկողնում հայտնվելուց հետո, չնայած ես կարծում եմ՝ նրա հետ անկողնում հայտնված յուրաքանչյուր աղջիկ նման ցանկություն է ունենում:
Մերի Հակոբյան և Գոռ Համբարձումյան
Վերևում նշածս մազածածկույթի մասը վերաբերվում է նաև Գոռ Համբաձումյանին, ով վերջերս նկարահանվում էր Մերի Հակոբյանի հետ անկողնային տեսարանում: Իհարկե հասկանում եմ, կարծես ազգի խնդիր է, երբ տղամարդիկ ներկայանում են մազածածկույթով, իսկ դա սափրելը երևի թե մի քիչ ամոթ և ոչ առնական, քանի որ նրանց նայող ընկերները միանշանակ ասելուն են, հո դու ղզիկ չես: Բայց հետաքրքիր է, ձեր մարմնի ծածկույթը բռնացնում ենք ձեր դեմքի թրաշի հետ, թե դա էլ պահու եք քանի որ նորաձև է: Մի խոսքով այս պարագայում ևս չեմ նախանձում Մերիին, զուգընկերոջ հարցում նրա բախտը կրկին չի բերել:
Ամբողջությամբ՝ lezvani.blogspot.am