Esquire հանդեսը կազմել է 2018 թվականի սկզբին ԱՄՆ-ում թողարկված լավագույն ֆիլմերի վարկանիշը: Ցուցակի առաջատարը դարձել է «Աննիգիլյացիա» գիտա-ֆանտաստիկ դրաման: Ռեժիսոր Ալեքս Հառլենդի ժապավենը («Մեքենայի միջից»)՝ գլխավոր դերում Նաթալի Փորթմանի մասնակցությամբ, պատմում է անոմալ գոտի մի խումբ կին գիտնականների գիտարշավի մասին, գոտի, որը Երկրի վրա հայտնվել է երկնաքարի ընկնելու հետևանքով:
Վարկանիշի հեղինակները «Աննիգիլյացիա»-ն ճանաչել են լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը թողարկվել է երկար տարիների ի վեր առաջին անգամ: Երկրորդ հորիզոնականում Լին Ռեմսի «Դու երբեք այստեղ չես եղել» թրիլլերն է՝ Հոաքին Ֆենիքսի և Ռուսաստանից սերված Եկատերինա Սամսոնովայի մասնակցությամբ: Երրորդ դիրքում հայտնվել է «Սեր՝ սիրո հետևից» դրաման՝ Էնդի Մաքդաուելի մասնակցությամբ: Թոփ-10-ում տեղ են գտել նաև «24 կադր», «Պարանորմալ», «Փադդինգթոնի արկածները 2», «Սիրելի երկիր», «Սև հովազ» և «Շների կղզին» կինոնկարները: Վարկանիշը եզրափակում է «Նոյեմբեր» ֆենթեզի դրաման, որը սիրային եռանկյունու մասին է պատմում էստոնական հեթանոսական գյուղում: