Իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադի «Բոլորը գիտեն» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են Պենելոպա Քրուսը և Խավիեր Բարդեմը, իրավունք է ստացել այս տարվա մայիսին բացել Կաննի 71-րդ կինոփառատոնը: Այդ մասին ապրիլի 5-ին հայտնել են կինոստուգատեսի կազմակերպիչները:
«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկրի ժապավենը կներառվի նաև մրցութային ծրագրում: Թրիլլերի տարրերով այս կինոդրամայի գործողությունը, որը նկարահանվել է իսպաներեն լեզվով, ծավալվում է Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում: Քրուսը և Բարդեմը մարմնավորում են ամուսինների, որոնք երեխաների հետ ապրում են Բուենոս-Այրեսում: Ընտանիքի ուղևորությունը Մադրիդ նրանց համար վերածվում է ողբերգական իրադարձությունների:
Կաննում 71-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 8-ից մինչև 19-ը: Ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը: