«Ոսկե դպրոցից» Հայկ Մուրադյանն ու Էրմինա Զախարովան՝ սիրավեպ ունենալու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ոսկե դպրոցից» Հայկ Մուրադյանն ու Էրմինա Զախարովան՝ սիրավեպ ունենալու մասին. life.tert.am

«Ոսկե դպրոց» սիթքոմի նոր եթերաշրջանի մասին  Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Նախագծի հերոսների շուրջ խոսակցությունների նոր ալիք է բարձրացել, քանի որ Բագրատի դերակատար Հայկ Մուրադյանին ու Մաշայի դերակատար Էրմինա Զախարովային սիրավեպ են վերագրում։ Նման խոսակցությունների առիթ են հանդիսացել Հայկի ու Էրմինայի համատեղ լուսանկարներն ու տեսահոլովակները, որոնք  վերջին շրջանում բավականին շատ են։  Tert.am Life-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար խոսել է և՛ Հայկի, և՛ Էրմինայի հետ:

«Մենք ուղղակի մտերիմ ընկերներ ենք, ուրիշ ոչինչ չկա։ Ես, ընդհանրապես, ընկերուհի չունեմ: Ուղղակի մեր մտերմությունից ելնելով, երևի, այդպիսի տպավորություն է ստեղծվել»,-ասաց նա ու հավելեց, որ Էրմինային ավելի վաղուց է ճանաչել, բայց առավել մտերմացել են սիթքոմի շրջանակում:

Էրմինա Զախարովան էլ մեզ հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերն ու նշեց, որ Հայկի հետ պարզապես մոտ ընկերներ են: «Մենք վաղուց էինք ճանաչում իրար, քանի որ երկուսս էլ  սովորել ենք Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում: Մենք ընդամենը շատ մոտ ընկերներ ենք: Մենք շատ ենք իրար հետ նկարվում։ Մեր ֆաները, գուցե, ուզում են, որ նման բան լինի, բայց միտում չենք ունեցել որևէ բան ցույց տալու։ Դա միայն լավ ընկերության նշան է, սիրային որևէ հարաբերություն մեր միջև չի էլ լինի, որովհետև շատ մոտ ընկերներ ենք»,- ասաց Էրմինան:

Խոսելով անձնական կյանքի ներկայիս կարգավիճակի մասին` Էրմինան ասաց. «Իմ անձնական կյանքում հիմա ոչ ոք չկա: Ունեմ լավ ընկերներ, որոնց շնորհիվ այդ սիրո կարիքը դեռ չեմ զգում՝  իրենք այնքան սեր են տալիս ինձ, որ ես էլ չեմ զգում ուրիշ սիրո կարիք»:

Ամբողջությամբ՝ life.tert.am