Ազգությամբ հայուհի Ասլիխան Կիրեմիտչիյանը Օսմանյան կայսրությունում իրականացրած երկրորդ ցեղասպանության տարիներին` 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորածի ժամանակ փրկվել է թուրքերի ձեռքից։ Նա փոքր աղջիկ էր, որին ալևիների ընտանիք էին ընդունել։ Այնտեղ նա իսլամ էր ընդունել։ Հրաշքով փրկված կնոջ կյանքի մասին պատմում է գերմանական Deutschlandradio հանրային ռադիոընկերությունը։
Հայերի մի մասը փրկվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից` ապաստան գտնելով ալևիների մոտ։ Սակայն երկու տասնամյակ անց թուրքական պետության համար նրանք հերթական թիրախը դարձան (1937-1938 թվականների Դերսիմի կոտորած):
Այսօր այդ մարդկանց նախնիները փնտրում են իրենց մշակութային և կրոնական ինքնությունը։
Deutschlandradio-ն Ասլիխան Կիրեմիտչիյանին նկարագրում է որպես 70 տարեկան, մուգ, երկար, ծաղկային նախշերով զգեստ հագած կնոջ, որը գլխաշորը գլխին կապած նստած է բազմոցին, իսկ կողքին մուսուլմանական աղոթագորգն է։ Նա ստիպված է իսլամ ընդունել` դեռ մանուկ հասակում։ Իսկ հայերի դավանած կրոնի` քրիստոնեության մասին ոչինչ չի հիշում։
«Մեծահասակները տարիքս «ավելացրեցին» և ներկայացրեցին որպես 12 տարեկան, որպեսզի ամուսնացնեն մի տղամարդու հետ, որը կարող էր ինձ հայր լինել։ Ես պետք է կանգնեի մուֆտիի դիմաց և իսլամի ավանդույթների համաձայն` ասեի. «Ես իսլամ ընդունեցի, փառք աստծո, ես մուսուլմանուհի եմ»։ Սակայն ավելի ուշ այդ մասին չպատմեցի երեխաներիս։ Վախենում էի, որ դա կարող է նրանց վնասել», — ասել է Ասլիխանը։
Ասլիխան Կիրեմիտչիյանը իր պատմությունը ներկայացնում է «Vank’ın Çocukları» (Վանքի երեխաներ) վավերագրական ֆիլմում։ Ասլիխանի պապը արևելյան Անատոլիայում տեղակայված Դերսիմ քաղաքի հայկական վանքում վանական էր աշխատում։ Ալևիների այդ գավառում մի քանի հազար հայ վերապրեցին 1915 թվականի ցեղասպանությունը։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am