1999 թ.-ին, երբ «Тату» դուետը նոր էր կազմավորվում, նրա անդամները 15 տարեկան էին:
Ներկայացնելով խմբի անդամներին լեսբիական իմիջով, պրոդյուսերներ Իվան Շապովալովը և Ալեքսանդր Վոյտինսկին մեծ ռիսկի էին գնում: Բայց այդ ռիսկն իրեն արդարացրեց. Յուլյա Վոլկովայի և Լենա Կատինայի բեմելն մեծ հաջողություն ունեցավ, իսկ նրանց երգերը, օրինակ՝ «Я сошла с ума»-ն արագ հիթային դարձան:
Աղջիկների ծնողները երբեք նման իմիջին դեմ չեն եղել, քանի որ իրենց լեսբուհի չեն համարել, այլ՝ իմիջ:
Այժմ նրանք միասին չեն, վարում են իրենց սոլո գործունեությունը:
Յուլյա Վոլկովան ակտիվ է սոցցանցերում՝ Instagram-ում:
Ունի 2 երեխա, տարբեր ամուսիններից:
Նրա խոսքով, ամուսնանալով Պարվիզ Յասինովի հետ դավանափոխ է եղել, ընդունելով իսլամ, իսկ ապահարզանից հետո նորից հարել է ուղղափառությանը:
Կատինայի սոլո կարիերան կարելի է ավելի հաջողված համարել:
Նա ապրում և աշխատում է Լոս Անջելեսում: Ամուսնացել է սլովենացի երաժիշտ Սաշո Կուզմանովիչի հետ, ունի մեկ որդի:
Իրեն հավատացյալ է համարում, կանոնավոր եկեղեցի է հաճախում:
Նշենք, որ անցած տարի «Тату»-ն ներկայացել է համատեղ տեսահոլովակով:
videoboom.cc
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը