Մենք բազմաթիվ անգամներ լսել ենք, որ մարդու օրգանիզմի նորմալ գործառույթը ապահովում է որոշակի քանակության ջրի կիրառումը: Ամբողջ աշխարհում սննդաբաններն ու բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել գազավորված, ալկոհոլային և կոֆեին պարունակող ըմպելիքներից՝ օգտագործելով միայն սովորական խմելու ջուր:
Ինչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե բոլոր ըմպելիքները փոխարինեք ջրով
Դուք կնիհարեք
Պարզվում է, եթե 9 օր մյուս ըմպելիքների փոխարեն խմեք միայն ջուր, դուք կնկատեք, որ նիհարել եք 0,5 կգ-ով:
Կարագանա նյութափոխանակությունը
500 մլ ջուրը առաջին սնունդն ընդունելուց առաջ արագացնում է նյութափոխանակությունը 24%-ով:
Բարելավվում է ուղեղի աշխատանքը.
Մեր ուղեղը կազմված է 75–85 % ջրից: Եթե դուք խմեք բավարար քանակության ջուր, ապա ուղեղը լավ կլիցքավորվի: Ինքներդ էլ կնկատեք, որ ավելի լավ եք կենտրոնանում:
Դուք կսկսեք քիչ ուտել
Իզուր չեն ասում. «Ուտել ես ուզու՝ ջուր խմիր». Սա ոսկե կանոն է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել և փորձում են չուտել. Ջուրը հագեցնում է ախորժակը:
Օրգանիզմը կմաքրվի տոքսիներից
Ջուրը տոքսիներից ազատելու հատկություն ունի: Այն պաշտպանում է օրգանիզմը վաղաժամ ծերացումից:
Դուք առողջ կլինեք
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է հիպերտոնիայի, միզուղիների հիվանդությունների և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը:
Լավանում է սրտի աշխատանքը
Օրգանիզմում ջրի անբավարար քանակությունն անդրադառնում է արյան վրա: Այն ավելի թանձր է լինում: Որքան թանձր է արյունը, այնքան բարձր է լինում տրոմբի առաջացման վտանգը: Գիտնականները բացահայտել են, որ օրական 5 բաժակ ջրի օգտագործումը, նվազեցնում է սրտի նոպայի վտանգը 41 %-ով:
Բարելավվում է մաշկը
Եթե դուք մի ամիս շարունակ խմեք միայն ջուր մյուս ըմպելիքների փոխարեն, ապա կզգաք, թե որքան է նրբանում ձեր մաշկը:
Ի վերջո դուք կարող եք խնայել
Խմելու ջուրը անհամեմատ էժան է մնացած մյուս ըմպելիքներից: Հրաժարվելով այս տարատեսակ ըմպելիքներից, դուք կզգաք, թե որքան գումար էիք քամուն տալիս: