5 միջոց զուգընկերոջ հետ մտերմանալու համար (առանց սեքսի). newmag.am
Advertisement 1000 x 90

5 միջոց զուգընկերոջ հետ մտերմանալու համար (առանց սեքսի). newmag.am

Շփում

Գիտնականները, որոնք ուսումնասիրել են երկարատև հարաբերությունների մեջ գտնվող զուգընկերների մտերմության աստիճանը, բացահայտել են, որ միմյանց հանդեպ պարզ և հստակ լինելն օգնում է ամրացնել սեքսուալ կապը: Նույնիսկ պարզ խոսակցությունները այն մասին, որ ձեզ դուր է գալիս, օգնում են ստեղծել խորը կապ զուգընկերների միջև և պահպանել ձեր հարաբերություններում:

Բաց հարցեր տվեք ձեր զուգընկերոջը: Չէի՞ք ցանկանա, որպեսզի մի քանի տարի տևած հարաբերություններից հետո ձեր զուգընկերը հեռանա ձեզանից միայն նրա համար, որ չեք կարողացել նրան տալ այն, ինչի կարիքն ուներ, բայց նա դրա մասին այդպես էլ չասաց:

Սովորեք ճանաչել ձեր զուգընկերոջ զգացմունքները

Իսկ դուք գիտեք, թե ինչ է այս պահին զգում ձեր զուգընկերը: Պարզապես նայելով նրա ժեստերին, դեմքին և լսելով նրա ձայնը, պետք է հասկանաք: Եթե ձեր զուգընկերը տխուր է, պետք է փորձեք բարձրացնել նրա տրամադրությունը: Թույլ տվեք ձեր զուգընկերոջ արտահայտել իր զգացմունքները, ինչպիսին էլ դրանք լինեն:

Կենտրոնացեք ձեր ապագայի վրա

Լուրջ հարաբերությունները նշանակում են, որ դուք և ձեր զուգընկերը ունեք մեկ ընդհանուր նպատակ՝ միասին ապրել երկար և երջանիկ: Կայունությունը և վստահությունը մոտիվացնում են, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեք ձեր հարաբերությունների զարգացմանը:

Պատմեք ձեր մանկական հիշողությունների մասին

Կարող եք կարծեք, որ ձեր զուգընկերոջը շատ լավ գիտեք, բայց կլինեն պահեր, որոնց մասին նա չի պատմել: Մեր՝ ընտանիքի մասին ամենառաջին հիշողությունները դառնում են այն բանի հիմքը, թե ինչպես ենք տեսնում և ընկալում հարաբերությունները:

Մտերմության, սիրո, վստահության մասին մեր պատկերացումները ձևավորվում են վաղ տարիքից և դրանց մասին զուգընկերոջը պատմելով ՝ ավելի եք մտերմանում:

Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ իմացաք սեքսի մասին: Ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր ծնողների հարաբերությունների մեջ: Շնորհակալություն հայտնեք ձեր բոլոր նախկին զուգընկերներին նրա համար, որ ձեզ այդպիսի փորձ են տվել և դարձրել են այնպիսին, ինչպիսին հիմա եք:

Ամբողջությամբ՝ newmag.am