Մասքը հայտնել է լիաշարժաբեր Tesla Model 3-ի հայտնվելու ժամկետը
Advertisement 1000 x 90

Մասքը հայտնել է լիաշարժաբեր Tesla Model 3-ի հայտնվելու ժամկետը

Tesla ընկերությունը Model 3 Էլեկտրաքառի լիաշարժաբեր վերափոխակը կթողարկի այն բանից հետո, երբ մոդելի արտադրության ծավալը կհասնի շաբաթական հինգ հազար ավտոմոբիլի: Այս մասին գրել է ավտոարտադրողի ղեկավար Իլոն Մասքը՝ Twitter սոցիալական ցանցում պատասխանելով բաժանորդների հարցերին:

Գործարարի կանխատեսումներով՝ թողարկման այս ծավալին կարելի է հասնել ընթացիկ տարվա հուլիսին: Դրանց հետո ընկերությունը պատրաստ կլինի Model 3-ին հավելելու նոր օպցիոններ և սարքավորանք, որոնք այժմ կբարդացնեին արտադրության ավելացման գործընթացը: Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է, որ Tesla ընկերությունը դժվարությունների է բախվում Model 3-ի արտադրության գործում: Մասնավորապես, ընկերության ձեռնարկությանը չէր կարողանում հասնել Գերմանիայում գտնվող անհրաժեշտ սարքավորանքը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Model 3-ի հավաքման հարահոսում ստացվող դետալների շուրջ 40 տոկոսը խոտանված է և չի համապատասխանում սկզբնական հավաստագրմանը: Այդուամենայնիվ, Իլոն Մասքը հայտնել է, որ ընկերությունն արդեն շաբաթական թողարկում է ավելի քան 2 000 էլեկտրաքառ և պատրաստվում է մոտ ժամանակներս մեծացնել այդ ծավալը: