Ամերիկուհին բիկինի է կարել սատկած գորտերից
Advertisement 1000 x 90

Ամերիկուհին բիկինի է կարել սատկած գորտերից

Ամերիկուհի Ֆաբիանա Լաֆլերը բիկինի է կարել սատկած գորտերի կաշվից, որոնց նա բռնել ու կերել է: Այդ մասին հայտնել է Cult of Weird կայքը: Կինը պնդում է, որ դա սովորել է հորից, որը որսորդ է եղել:

Ամեն անգամ, եղեջերու սպանելով, նա ջանում էր, որ ավարից ոչ մի մաս չկորչի: Բացի մսից, օգտագործվում էին կաշին և նույնիսկ ոսկորները. տղամարդը դրանցից դանակների բռնակներ էր պատրաստում: «Վերջերս ես գնացել էի գորտ որսալու: Որոշեցի հորս ոգով գործել և գտնել այն մասերի կիրառությունը, որոնք մարդկանց մեծամասնությունը դեն է նետում: Թաթերի միսը տապակեցի, իսկ կաշիներից լողազգեստ կարեցի»,-պատմում է Լաֆլերը: