Այս օրերին հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է անցկացնում Կարմիր ծովի ափին։ Եգիպտական Շարմ էլ Շեյխ հանգստավայրից նա պարբերաբար գայթակղեցնող ու գեղեցիկ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում` ուրախացնելով Instagram-ի իր բազմաթիվ հետևորդներին։
Վերջին տեսանյութում Նազենին գեղեցիկ, երկար ծովափնյա զգեստով, ոտաբոբիկ քայլում է ափամերձ տարածքի մանր ավազի վրայով։ Նա երազկոտ է թվում։ Դա զգացվում է նաև տեսանյութի մակագրությունից. «Ամենալավ երաժշտությունը բնության ձայնն է» (The best music is the sound of Nature!): Հանկարծ հանդիպում է մի սպիտակ, հրաշալի թռչունի ու փորձում նրա պես ձեռքերը պարզած սավառնել։