Հայ աստղաֆիզիկոսի փայլուն նախագիծը Հարավային Ամերիկայում, կամ այստեղ նույնպես հնարավոր է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ աստղաֆիզիկոսի փայլուն նախագիծը Հարավային Ամերիկայում, կամ այստեղ նույնպես հնարավոր է. armeniasputnik.am

Եթե զրույցի բռնվես Ֆելիքս Ահարոնյանի հետ, ապա նա կսկսի անվերջ և ոգևորված պատմել տիեզերքի ու դրա առեղծվածների մասին։ Այնքան, որ ցանկացած զրուցակցի իր հետ ակամա խորհրդավոր և անկանխատեսելի զբոսանքի կտանի տիեզերքով։ Ճանապարհին տեղյակ կպահի տարբեր նախագծերի մասին, որոնց մասնակցել են հայ գիտնականները ու հենց ինքը։

Տասը տարի առաջ Ֆելիքս Ահարոնյանը դարձել է Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Արտասահմանյան, որովհետև նա` Դուբլինի համալսարանի պրոֆեսորը, հիմա ղեկավարում է Հայդելբերգի (Գերմանիա) Մաքս Պլանկի անվան Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի աշխատանքային խումբը։

Բայց մինչ այդ Ահարոնյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, և գրեթե միանգամից նրան առաջարկել են տեղափոխվել Մոսկվայի հեղինակավոր ֆիզիկատեխնիկական ինստիտուտ` հայտնի «ֆիզտեխ», այդ ժամանակ ընդունելություն են կազմակերպել «հատուկ ֆակուլտետում», և նա ընտրել է «միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա» մասնագիտությունը։

Նա իր դոկտորական աշխատանքը պատշտպանել է Երևանում, առավել ևս, որ դիպլոմային աշխատանքից սկսած` զբաղվել է գամմա–աստղագիտությամբ, որն այդ տարիներին նոր էր ծնվում, իսկ այսօր բարձր էներգիաների աստղաֆիզիկայի ամենազարգացած և հեռանկարային ուղղություններից է։ 2014թ–ին Ահարոնյանը դարձել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում» և «Չերենկովյան» հեռադիտակների համակարգի զարգացման մեջ առաջատար դերի համար, ինչպես ասվում է պաշտոնական փաստաթղթում։

Ահարոնյանը դարձել է H.E.S.S. նախագծի ղեկավարներից մեկը։ H.E.S.S–ը` High Energy Stereoscopic Systems, բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգեր են։ Այդ նախագծի շրջանակում առաջարկվել է տեղակայել «Չերենկովյան» հեռադիտակների համակարգը, որն ընդունակ է արտադրել տիեզերական գամմա–ճառագայթում, օգնել մուգ մատերիայի ուսումնասիրության մեջ։ Որոշվել է հեռադիտակները տեղակայել Նամիբիայի անապատային բարձունքներում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am