Իդեալական բիսկվիթ, որը կարող է պատրաստել ցանկացած տանտիրուհի
Advertisement 1000 x 90

Իդեալական բիսկվիթ, որը կարող է պատրաստել ցանկացած տանտիրուհի

Բաղադրիչներ

  1. Ձու – 4 հատ
  2. Ալյուր – 150 գ
  3. Շաքարավազ – 150 գ
  4. Փխրեցուցիչ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Փոքր կաթսայի մեջ խառնել ձուն և շաքարավազը: Այնուհետև կաթսան դնել շոգեբաղնիքի վրա և առնվազն 10 րոպե հարել հարիչով:
  2. Այժմ ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, խառնել:
  3. Թխման համար նախատեսված տարան պատել արևածաղկի ձեթով, լցնել խմորը:
  4. 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխել 25 րոպե: Պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը